Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է գերիշխանություն հաստատել Եվրոպայի նկատմամբ, սակայն դրա համար բավարար տնտեսական հնարավորություններ չունի։
 
«Ես կասեի, որ Ռուսաստանն, անշուշտ, իսկապես մտադիր է գերիշխանություն հաստատել մերնկատմամբ։ Բայց դրա համար անհրաժեշտ տնտեսական հնարավորությունները նաչունի»,-հայտարարել է 63-ամյա նախարարը։
 
Վադեֆուլի խոսքով՝ ներկայիս իրավիճակը շատ առումներով հիշեցնում է անցյալ դարի 1980-ական թվականները։
«Բացի այդ, Ռուսաստանը չունի ո՛չ այն արժեքները, ո՛չ էլ այն քաղաքական կայունությունը, որոնք անհրաժեշտ են այդպիսի գերիշխանություն հաստատելու համար»,-նշել է նա։
 
Գերմանիայի ԱԳ նախարարը հավելել է, որ եվրոպական երկրները նույնպես ենթարկվում են հարձակումների, սակայն երկարաժամկետ հեռանկարում իրենց արժեքները, ժողովրդավարական համակարգն ու իրավունքի գերակայությունն ավելի կայուն են, քան Ռուսաստանի ներկայիս վարչակարգը։
 
Նույն հանդիպմանը, որը նվիրված էր անվտանգության հարցերին, Լեհաստանի արտաքին գործերի նախարարը, ըստ հրապարակման, հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է վերադարձնել իր «գողացված ակտիվները» Եվրամիության ղեկավարների դիակների վրայով։

Share.