Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ դեպի Ռուսաստան նոր շրջադարձը կապված է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ լուրջ ներքաղաքական ճնշման հետ, հաղորդում է dpa.-ն

Գերմանացի նախարարի կարծիքով՝ արտաքին քաղաքականության միջոցով ներքին խնդիրները լուծելու փորձը կարող է հակառակ ազդեցություն ունենալ ամերիկացի առաջնորդի համար։

«Նա պատին սեղմված»,- երեքշաբթի Բեռլինում գործատուների համաժողովում հայտարարել է Պիստորիուսը՝ խոսելով ընտրություններից առաջ Թրամփի վիճակի մասին։

Ըստ Գերմանիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարի՝ պատմությունը ցույց է տալիս, որ երկրի ներսում ճնշում զգացող ղեկավարները հաճախ փորձում են իրավիճակից ելք գտնել արտաքին քաղաքական որոշումների հաշվին։

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին։ Ամերիկացիները պետք է վերընտրեն Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը և Սենատի մոտ մեկ երրորդը։ Այժմ Թրամփի հանրապետականները վերահսկում են Կոնգրեսի երկու պալատն էլ, սակայն հարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատները լավ շանսեր ունեն մեծամասնություն ստանալու Ներկայացուցիչների պալատում։ Սենատի համար պայքարի ելքը մնում է անորոշ։

Եթե դեմոկրատները վերահսկողության տակ վերցնեն մեկ կամ երկու պալատը, ապա Թրամփի՝ մինչև նախագահական ժամկետի ավարտն իր քաղաքականությունն իրականացնելու հնարավորությունները կարող են էապես կրճատվել։ Մասնավորապես, Սպիտակ տան ընդդիմախոսները կստանան վարչակազմի գործողությունները վերահսկելու և դրա նախաձեռնությունները արգելափակելու ավելի մեծ հնարավորություններ։

Պիստորիուսի հայտարարությունը հնչել է Ռուսաստանից հարյուր հազարավոր տոննա դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածության մասին ուրբաթ Թրամփի հայտարարությունից հետո։ Դրա մասին ԱՄՆ նախագահը հայտնել էր Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո։

Այս քայլը քննադատության է աչժանացել թե՛ Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների շրջանում, թե՛ հենց Միացյալ Նահանգներում։ Լրացուցիչ դժգոհության առիթ է դարձել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն նոր առաջնորդով փոխարինելու՝ Թրամփի կոչը։

Share.