Ռուսական բիզնեսը ներկայացրել է տնտեսության վերափոխման 52 առաջարկից բաղկացած փաթեթ, որի մի շարք դրույթներ կարող են ծանր հարված հասցնել փոքր և միջին ձեռնարկություններին։
Փաստաթուղթը կազմել է «Գործարար Ռուսաստան» («Деловая Россия») կազմակերպությունը,որի կազմում ընդգրկված են ավելի քան 10 հազար գործարարներ։ Կազմակերպության անդամ ընկերություններում աշխատում է ավելի քան 4,5 միլիոն մարդ։
Առաջարկների թվում են՝
– Չեղարկել պարզեցված հարկման համակարգը (УСН) և ավտոմատացված պարզեցվածհ արկման համակարգը (АвтоУСН)։
– Վերացնել մարզերի իրավունքը՝ պարզեցված հարկման համակարգի համար նվազեցված հարկային դրույքաչափեր սահմանելու։
– Չեղարկել արտոնագրային հարկման համակարգը։
– Ավտոմատացված պարզեցված հարկման համակարգում ԱԱՀ վճարելու շեմը 60 միլիոն ռուբլուց իջեցնել մինչև 20 միլիոն ռուբլի։ 10–20 միլիոն ռուբլի եկամուտ ունեցող փոքր ընկերությունների հարկային բեռը կարող է աճել 2,5 անգամ կամ ավելի։
– Սոցիալական վճարներ գանձել նաև այն քաղաքացիներից, որոնց եկամուտների մեծ մասը գոյանում է տոկոսներից կամ շահաբաժիններից։
– Ներմուծել ժառանգության և նվիրատվության հարկ, եթե հարկման բազան կազմում է 50 միլիոն ռուբլի կամ ավելի։
– Սահմանափակել ներմուծումը, եթե հայրենական ձեռնարկությունը սկսում է նորարարական արտադրանքի իրացումը։
– Խոշոր ընկերությունների համար նվազեցնել շահութահարկը՝ սարքավորումների և գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) մեջ կատարված ներդրումների մինչև կեսի չափով։
– Խոշոր ընկերությունների համար ներդրումային հարկային նվազեցման չափը 3%-իցբարձրացնել մինչև 20%։
– Թույլատրել առցանց առևտրային հարթակներին սննդամթերք վաճառել։
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն արդեն ուսումնասիրել է առաջարկները և հայտարարել,որ դրանք լրացուցիչ ու համապարփակ քննարկման և մշակման կարիք ունեն։
