Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի

Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումները բողոքի ցույցեր են առաջացրել Թուրքիայում։ Ցուցարարները հավաքվել էին Անկարայում Ադրբեջանի դեսպանատան և Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանի առջև՝ վանկարկելով. «Հիջաբը Աստծո պատվիրանն է, այն չի կարելի արգելել» և պահանջելով վերջ տալ Ալիևի վարչակազմի կողմից իրականացվող այս գործելակերպին։ Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։

Հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել Անկարայում Ադրբեջանի դեսպանատան և Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց՝ ընդդեմ Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումների։

Ակցիայի մասնակիցները ընդգծել են, որ գլխաշոր կրելը կրոնական պահանջ է, և կոչ են արել դադարեցնել այս գործելակերպը։

Բողոքավորները համոզմունք են հայտնել, որ գլխաշոր կրող աշակերտների կրթական իրավունքները չպետք է սահմանափակվեն, ինչպես նաև կոշտ քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններին։

Share.