Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում նախօրեին հրազենային վնասվածքով զինվոր է տեղափոխվել Երևան։
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը նշեց. «Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»։
Ըստ մամուլի տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը մարտական հերթապահություն իրականացնելիս։ Զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գտնվում է անգիտակից վիճակում։ Նախնական տեղեկություններով՝ նա հրազենային վիրավորում է ստացել ուսի շրջանում։
