Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 12-ին ընդունել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենիին։ Հանդիպման ընթացքում Ալիևը կարևորել է երկու երկրների միջև անվտանգության, հասարակական կարգի պահպանման և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը։

Մոմենին Իրանը և Ադրբեջանը բնութագրել է որպես բարեկամ ու եղբայրական երկրներ՝ շնորհակալություն հայտնելով Բաքվին տարբեր ժամանակահատվածներում, այդ թվում՝ երկրաշարժերի և անտառային հրդեհների ժամանակ ցուցաբերած մարդասիրական օգնության ու աջակցության համար։ Նա նաև Ալիևին տեղեկացրել է տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված շարունակվող բանակցությունների մասին։

Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում ստեղծված լարվածությունը կհանգուցալուծվի բանակցությունների միջոցով։ Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրների համապատասխան կառույցների միջև համագործակցության հեռանկարներն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Share.