Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի

Չինաստանի արտգործնախարար Վան Ին, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով, կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) յոթերորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին Բաքվում։ Դրա մասին հայտնել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է չինական Սինհուա գործակալությունը:

Վան Ին հոկտեմբերի 14-20-ը պաշտոնական այցերով կայցելի Ադրբեջան, Խորվաթիա, Չեռնոգորիա և Բուլղարիա, հայտնել է ՉԺՀ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Share.