Եվրոպա այցելելը ակնհայտորեն վտանգավոր է Ռուսաստանի քաղաքացիների համար այս պահին, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ խոսելով «Рыбарь» տելեգրամյան ալիքի հեղինակի և նրա գործընկերների Չեռնոգորիայում ձերբակալության մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսական «Рыбарь» տելեգրամյան ալիքի հիմնադիր Միխայիլ Զվինչուկը ձերբակալվել է Չեռնոգորիայում։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրա հետ ձերբակալվել են կինը՝ Վալերիան, և ևս երեք անձ։ Նրանց արդեն հարցաքննում են։
Նրանց ձերբակալել են այսօր վաղ առավոտյան՝ Կոտորի ծոցում գտնվող Mövenpick Hotel & Residences Teuta Kotor Bay հյուրանոցում։ Նկարահանող խմբի համարում հայտնաբերվել են դրոններ և այլ թվային սարքավորումներ։ Հյուրանոցի աշխատակիցների խոսքով՝ Զվինչուկը, ենթադրաբար, չի վճարել կացության համար նախատեսված 1000 եվրարը։
ՌԴ ԱԳՆ-ն արդեն արձագանքել է միջադեպին։ Գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Известия»-ին հայտնել է, որ Մոսկվան պարզում է ձերբակալության հանգամանքները։
