ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը սեպտեմբերին ԱՄՆ կատարած այցի ժամանակ ամերիկյան կողմին նման պայման է ներկայացրել, հայտնում է «Kyiv Independent»-ը՝ հղում անելով ամերիկյան և ուկրաինական աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ դեռևս պարզ չէ, թե կոնկրետ որ պատժամիջոցների չեղարկումն է պահանջում Մոսկվան։

Եվրոպացի դիվանագետներից մեկը չի բացառել, որ Ռուսաստանը ցանկանում է հետ ստանալ իր սառեցված միջոցները։

Ակնկալվում է, որ այս հարցը կդառնա Կիևի և Վաշինգտոնի միջև այսօր և վաղը նախատեսված քննարկումների թեմաներից մեկը։

Ռուսաստան կատարած վերջին այցից հետո Ուիտկոֆն ու Քուշները «վերադարձել էին այն տպավորությամբ, թե էներգետիկ հրադադարը հնարավոր է»։

Share.