Ադրբեջանական երկաթուղին արդեն շուրջ մեկ տարի բաց է հայկական բեռների փոխադրման համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքմենբաշի քաղաքում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր։
Փաշինյանը նաև հայտնել է, որ երկու երկրների միջև պետական սահմանի 12-կիլոմետրանոց հատվածում իրականացվել են սահմանազատում և սահմանագծում:
