Մեկնարկում է Չինաստանը Կասպից ծովին, ապա նաև եվրոպական շուկաներին կապող խոշոր ճանապարհաշինական նախագիծը։
Վստահ եմ, որ Ղազախստանի տրանսպորտային ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացումը կնպաստի ողջ տարածաշրջանի տարանցիկ դերի բարձրացմանը։
Հատուկ կարևորություն է տրվում Կասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացմանը։ Մեր տրանսպորտային ենթակառուցվածքներն ակնհայտորեն վկայում են դրա հաջողության մասին։ Այստեղ խոսքը «Միջին միջանցքի» մասին է։
Ինչպես հայտնում է ԱԶԵՐԹԱՋ-ը, այս մասին Թուրքմենբաշիում ընթացող Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի ղեկավարների 8-րդ խորհրդակցական հանդիպման ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը։
«Ղազախստանի համար առանձնակի արդիականություն է ներկայացնում «Հյուսիս-Հարավ» երթուղին, սակայն Ռուսաստանի հետ համագործակցությամբ, Համաշխարհային բանկի գնահատականներով, ենթակառուցվածքային բոլոր խնդիրների իրագործման դեպքում մինչև 2040 թվականը Կասպից ծովով բեռնափոխադրումների ծավալը կարող է աճել 4 անգամ։
Կարծում եմ՝ դեռևս փորձագիտական մակարդակում կարելի է քննարկել TRIPP տրանսպորտային նախաձեռնության հետ «Միջին միջանցքի» ինտեգրումը, ինչը կընդլայներ առկա ներուժը և կբխեր մեր բոլոր երկրների երկարաժամկետ շահերից», — նշել է Ղազախստանի նախագահը։
