Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի

Կձեռնարկվի իրավական գործընթաց՝ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

«ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը:

Միաժամանակ, առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով»,-պարզաբանում են ԿԳՄՍՆ-ից: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատների պնդմամբ՝ դպրոցի ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ։

Share.