Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի

Միացյալ Նահանգներին իրանական նավթ պետք չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բալթիմորում (Մերիլենդ նահանգ) ելույթ ունենալիս նա պնդել է, որ Հորմուզի նեղուցն այժմ լիովին վերահսկվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից։

«Այլ կերպ ասած՝ Հորմուզի նեղուցը պատկանում է ամերիկյան ՌԾՈՒ-ին և ԱՄՆ-ին։ Ահա թե ում է այն պատկանում, ահա թե ինչպես են այժմ գործերը: Այդուհանդերձ, մեզ պետք չէ նրանց նավթը։ Նրանց նավթը պետք է ուրիշներին, շատ է պետք: Բայց մենք ապահովում ենք դրա արտահանումը։ Եվ մենք դա անում ենք ռեկորդային մակարդակներով», – ասել է նա։

Բացի այդ, Թրամփն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադրված է թույլ չտալ Թեհրանում միջուկային զենքի հայտնվելը։ Այս խնդիրն արդեն փաստացի լուծված է, համոզված է ԱՄՆ առաջնորդը։

«Դա երբեք տեղի չի ունենա, երբեք տեղի չի ունենա։ Այս գործն արդեն արված է», – հայտարարել է նախագահը։

Share.