Մեր քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու ՀՀ-ում, առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում, քննություն է գնում, հիմա ինքը կալանքի տակ է, Infocom-ի Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողի մասին
«Դրանք տարբեր թեմաներ են, նախկինում էլ այսպիսի իրավիճակներ եղել են, մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից։
Ենթադրենք իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»,-ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ պատրաստվում են փոխանակել ադրբեջանցի զինծառայողին Բաքվում պահվող հայ գերիների հետ։
