ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունների ընթացքում ԱՄՆ-ը կորցրել է 18 մարդ։ «Եթե նայեք Իրաքին, մենք կորցրեցինք 4,500 մարդ»,- ասել է նա։
Իրանի ղեկավարության մասին խոսելիս ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ երկրի առաջնորդները «շատ ուժեղ պայքարում են վերահսկողության համար»։
Հարցին, թե ինչպես կարելի է համաձայնության հասնել այն մարդկանց հետ, որոնց անվանել է «խելագար», Թրամփը պատասխանել է. «Գուցե պայթեցնես նրանց։ Մենք պետք է այդ որոշումը կայացնենք։ Կամ պայթեցնում ենք նրանց, կամ համաձայնության ենք գալիս։ Ժամանակը մոտենում է։ Սա շատ շուտով կավարտվի»։
