Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ Կիևն ու հարակից բնակավայրերը վերջին 6 ամսվա ընթացքում էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ իրականացված ամենահզոր հարվածներից մեկն են կրել։

Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ պատերազմի նախորդ տարիներին ևս ՌԴ-ն նման մարտավարություն է կիրառել՝ աշնանային և ձմեռային ցրտերի նախաշեմին հարվածներ հասցնելով էլեկտրացանցերին և էլեկտրաէներգիա արտադրող կայաններին։

Ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով իրականացված մի քանի ալիքների հարվածների հետևանքով Կիևում և դրա շրջակայքում առնվազն հինգ մարդ է զոհվել։

Ուկրաինայում արդեն էներգետիկ խափանումներ կան։ Վնասվել է նաև Կիևից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող Տրիպոլիեի ջերմաէլեկտրակայանի գեներացնող սարքավորումը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի հերքել, որ հարվածների թիրախում եղել է նաև այդ ջերմաէլեկտրակայանը։ Միաժամանակ գերատեսչությունը հայտարարել է, որ կայանը էլեկտրաէներգիա է մատակարարում ուկրաինական ռազմական օբյեկտներին։

Share.