Դուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ չվերթ թռիչքի կեսից շրջվել է և վերադառնում է ԱՄԷ, ըստ Flightradar24-ի տվյալների։
Ծառայության տվյալներով՝ ինքնաթիռն այժմ թռչում է Սաուդյան Արաբիայի վրայով։
Այսօր ավելի վաղ Դուբայից Թել Ավիվ թռչող FlyDubai-ի չվերթը արտակարգ իրավիճակի մասին ազդանշան էր տվել և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավելի ուշ ավիաընկերությունը հաստատել է, որ ինքնաթիռում միջադեպ է տեղի ունեցել։
Ըստ լուրերի՝ օդաչուներից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը, ինչոը թույլ չի տվել ինքնաթիռի կապիտանը. այդ ընթացքում արյունալի պայքար է ընթացել, եղել են դանակի հարվածներ։
