ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը դարձել է Չինաստանի առաջին առաջնորդը, որը երկրորդ պետական այցով մեկնել է ԱՄՆ։

Թրամփի խոսքով՝ 2016 թվականից ի վեր իր և Սի Ցզինփինի միջև ձևավորվել է ամուր բարեկամություն, իսկ երկու երկրները զգալի առաջընթաց են գրանցել հարաբերություններում։

Նա նշել է, որ ԱՄՆ-Չինաստան առևտրային հարաբերություններն ավելի հավասարակշռված դարձնելու գործում կարևոր դեր ունի Առևտրի խորհուրդը։

Թրամփը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են անվտանգության, տեխնոլոգիաների և «սուպերբանականության» հարցերը։

«Որոշումները, որոնք մենք այժմ կընդունենք, կարող են տասնամյակների ընթացքում ապահովել խաղաղություն և բարգավաճում»,– ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միասին պայքարել են, և ընդգծել, որ ինքն ու Սի Ցզինփինը կշարունակեն աշխատել երկու երկրների ավելի լավ ապագայի համար։

Share.