Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին:

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ։

Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ հաղթելով գրոսմայստեր Իրինա Կրուշին։

 Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանի, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

 8 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 16 հնարավորից ունի 14 թիմային միավոր (7 հաղթանակ, 1 պարտություն)։

Share.