Ձմռանը Լիտվայի Սեյմը նախատեսում է ընդունել Սահմանադրության փոփոխություն և երկրի հիմնական օրենքից հանել իր տարածքում զանգվածային ոչնչացման զենքի արգելքի մասին դրույթը, հաղորդել են տեղի լրատվամիջոցները։
Ներկայում Սահմանադրության 137-րդ հոդվածը սահմանում է, որ Լիտվայի տարածքում չեն կարող լինել զանգվածային ոչնչացման զենք և օտար պետությունների ռազմաբազաներ։
Խորհրդարանի ղեկավար Յուոզաս Օլյակասն ավելի վաղ հայտնել էր, որ այս դրույթն այլևս չի համապատասխանում աշխարհաքաղաքական իրականությանը։ Նրա խոսքով՝ ներկա իրավիճակում պետության առաջնահերթությունը խաղաղության պահպանումն է, ինչի համար կարևոր է զսպումը, որի առավելագույն արդյունավետությունն ապահովում է միջուկային զենքը։
