Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը:
Այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել»,–ասացին Կոմիտեից։
