Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը արձակել է Ազգային ժողովը (Ժողովրդական սկուպշչինան) և 2026 թվականի հոկտեմբերի 25-ին նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հայտնում է N1-ը։

Իր որոշումը Վուչիչը պատճառաբանել է հասարակության մեջ տիրող լարված իրավիճակով և քաղաքական տարաձայնություններով։ Նրա խոսքով՝ ընտրությունների հետագա հետաձգումը կարող էր սպառնալ EXPO ցուցահանդեսի անցկացմանն ու երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայունությանը։

Ընտրությունների նշանակման ընթացակարգը սկսվել է այն բանից հետո, երբ Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը սեպտեմբերի 7-ին առաջարկել է արձակել խորհրդարանը։ Կառավարությունը հավանություն է տվել այդ առաջարկին, ինչից հետո նախագահին 72-ժամյա ժամկետ էր տրվել որոշում կայացնելու համար։

Որպեսզի ընտրությունները կայանային հոկտեմբերի 25-ին, դրանք պետք է նշանակվեին ոչ ուշ, քան սեպտեմբերի 10-ը։

Սերբիայի ուսանողներն ավելի քան մեկ տարի է, ինչ պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։

Share.