Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածներ են հասցվել ամերիկյան 2 նավի, 8 նավթատարի և 10 նավի, որոնք փորձել են անցնել Հորմուզի նեղուցում արգելված գոտի, հայտնում է «Sepah News»-ը։

ԻՀՊԿ-ում նշել են, որ հարձակումը պատասխանն է ամերիկացի զինվորականների գործողություններին, որոնք, ըստ Թեհրանի, ավելի վաղ հարվածներ են հասցրել իրանական հինգ նավթատարի։ Իրանական կողմի պնդմամբ՝ ութ նավթատարն ու ամերիկյան երկու նավը «զգալի վնաս» են կրել։

Բացի այդ, կորպուսը հայտնել է ևս 10 նավի ուղղությամբ հարվածների մասին։ Իրանական կողմի պնդմամբ՝ դրանք ամերիկացի զինվորականների աջակցությամբ փորձել են անցնել Իրանի կողմից արգելված և ոչ անվտանգ հայտարարված՝ Հորմուզի նեղուցի հատվածով։

Թեհրանում հայտարարել են, որ շարունակում են վերահսկել նավագնացությունը Հորմուզի նեղուցում։

Share.