Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ ՇՀԿ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հլայերեն ելույթի ժամանակ մտածել է, թե արդյոք նրա խոսքի ռուսերեն թարգմանությունը կապահովվի, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ին։

«Ես մտածեցի՝ որտե՞ղ է այն «ականջակալը», որը պետք է դնել, որպեսզի լսեմ ռուսերեն թարգմանությունը, և նաև մտածեցի՝ կլինի՞ արդյոք ռուսերեն թարգմանություն, կա՞ արդյոք հայերենից ռուսերեն թարգմանիչ։ Թարգմանությունն իրականացվեց», – ասել է Պեսկովը՝ հավելելով, որ գագաթնաժողովում Փաշինյանի ելույթը Հայաստանի ինքնիշխանության ազդանշան էր։

«Ինչու այդ մասին չէր կարելի հայտարարել հենց ռուսերենով, անկեղծ ասած, մենք չհասկացանք։ Բայց դա պետության ղեկավարի ընտրությունն է, և մենք հարգում ենք այն», – նշել է նա։

Share.