Եվրոպան չի կարող անվերջ ֆինանսավորել Ուկրաինայում հակամարտությունը՝ առանց դրա դիմաց որևէ բան ստանալու, ասել է Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Ջորդան Բարդելան։
«Ֆրանսիան պետք է կարևոր դեր խաղա հակամարտության դիվանագիտական կարգավորման գործում։ Կարևոր է վերահաստատել իր աջակցությունը Ուկրաինային և թույլ տալ նրան մոտենալ բանակցությունների սեղանին հնարավորինս բարենպաստ պայմաններում, բայց մենք չենք կարող անվերջ ֆինանսավորել պատերազմը՝ առանց դրա դիմաց որևէ բան ստանալու», – ասել է Բարդելան «Repubblica» թերթին տված հարցազրույցում։
Հարցին, թե արդյոք ազգային ինքնիշխանությունը պաշտպանող կառավարությունների կողմից ղեկավարվող Եվրոպան վտանգում է «փլուզվել տարամիտվող ազգային շահերի ծանրության տակ», Բարդելան պնդել է, որ, ընդհակառակը, նման Եվրոպան կարող է ավելի արդյունավետ գործել։
«Ընդհակառակը, այն կարող է ավելի լավ գործել, եթե Բրյուսելը դադարի իրեն Միացյալ Նահանգներ համարել և կրճատի (եվրոպական ինստիտուտների – խմբ.) գործունեության ծախսերը», – ասել է Բարդելան։
