ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները այսօր ժամանեցին Ուկրաինա։ Սա Ուիթքոֆի և Քուշների առաջին այցն է Ուկրաինա։
Կիևում նրանց դիմավորեցին ուկրաինական բանակցային թիմի ներկայացուցիչները՝ Կիրիլ Բուդանովը, Դավիթ Արախամիան և Ռուստեմ Ումերովը։
Նախկինում Կիև էր այցելել Թրամփի մեկ այլ ներկայացուցիչ՝ Քեյթ Քելլոգը, որը զբաղվում էր Ուկրաինայի հարցերով։ Քելլոգի այցերի ընթացքում Կիևի վրա ՌԴ հարվածները դադարեցին, և ուկրաինացիները կատակում էին, որ նրա ներկայությունը արդյունավետորեն «գործել է որպես օդային պաշտպանություն»։
