Վրաստանում այսօր` սեպտեմբերի 4-ին, երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ 3.1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիից 53 կմ հեռավորության վրա՝ Գորի քաղաքում։
Հաղորդագրության համաձայն` ցնցումներն զգացվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 11:55-ին։
