Եվրամիության երկրները փաստացի «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Գաղտնիք չէ, որ Եվրամիության երկրները փաստացի ամբողջ ծավալով մասնակցում են Ուկրաինայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին՝ մատակարարելով զենք, զինամթերք և հետախուզական տեղեկատվություն։ Ավելին, մենք մարտադաշտում հայտնաբերում ենք նաև Եվրամիության երկրների զինծառայողների»,– ասել է Նարիշկինը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության նիստից հետո։
