Հորդանանում՝ Ակաբայի ծոցի ափամերձ գոտում տեղակայված ամերիկյան ռազմաբազային Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հասցրած հարվածից հետո մեծ թվով ԱՄՆ զինծառայողներ են զոհվել, հայտնում է Mehr գործակալությունը:
Իրանական կողմի տվյալներով՝ ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերը ծանր բալիստիկ հրթիռներով հարվածել են ԱՄՆ ծովային հետևակի «Քեմփ-Թիբթին» ռազմաբազային: Սա Թեհրանի ձեռնարկած գործողության երկրորդ փուլն էր, որը նա անվանել է պատասխան քայլ՝ Իրանի հարավում հարսանեկան արարողությանն ամերիկյան ուժերի հասցրած հարվածին:
ԻՀՊԿ-ն պնդում է, որ հարձակման հետևանքով ոչնչացվել են նաև մի քանի առանցքային օբյեկտներ և հարվածային ուղղաթիռներ:
Պահապանների կորպուսը հայտարարել է, որ գործողությունը պատասխան էր Հորմոզգան նահանգի Սիրիկ քաղաքի բնակելի տներից մեկի վրա ԱՄՆ հարձակմանը, որտեղ այդ պահին հարսանիք էր ընթանում:
Իրանական կողմի հաղորդմամբ՝ հարվածի հետևանքով սպանվել կամ վիրավորվել է շուրջ 50 մարդ, այդ թվում՝ երեխա:
ԻՀՊԿ հայտարարության մեջ նշվում է, թե ամերիկյան այս հարձակումը «վերակենդանացրել է» Մինաբի դպրոցի և Լամերդի մարզադահլիճի վրա հարձակումների «վայրագության հիշողությունը»:
Կորպուսը նշել էմ որ ամերիկյան զինված ուժերը պարտվել են՝ պնդելով, որ նրանք ունակ չեն ուղղակիորեն դիմակայել իրանական ուժերին։ ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ պատասխան գործողությունները շարունակվում են:
