ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կազմել է 364.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.18 դրամ (նվազել է 0.53 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.20 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 361–362.5 դրամով, վաճառվում է 364.5-367 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 415-421 դրամով, վաճառվում է 423–430 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.99–4.04 դրամով, վաճառվում է 4.24–4.39 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 362 դրամով, վաճառվում՝ 364.5 դրամով:
Եվրոն գնվում է 419 դրամով, վաճառվում է 422.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.02 դրամով, վաճառվում է 4.10 դրամով:
