Ամերիկյան ֆոնդային ինդեքսները երկուշաբթի օրվա առևտրի արդյունքներով նվազել են, ներդրողները գնահատել են նավթի գների աճի գնաճային հետևանքները, որոնք հրահրվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ։
Նավթը թանկացել է ավելի քան 2,5 տոկոսով՝ այն հաղորդագրությունների ֆոնին, որ ԱՄՆ-ը և Իրանը փոխանակել են նոր հարվածներ. ամերիկյան զինված ուժերը հարվածել են իրանական ռազմական թիրախներին Լարակ կղզում, ինչին Թեհրանը պատասխանել է Հորդանանում ԱՄՆ բազաների ուղղությամբ արված հարվածներով։
Շուկան գնահատում է սեպտեմբերյան նիստում ԴՊՀ հիմնական տոկոսադրույքի բարձրացման հավանականությունը 66,4 տոկոսով, մինչդեռ մեկ շաբաթ առաջ այդ հավանականությունը գնահատվում էր 41,4 տոկոս՝ ըստ CME FedWatch-ի տվյալների։
S&P 500 ինդեքսի բաղադրիչների աճի առաջատար եռյակում են եղել CrowdStrike-ը (+5,8 տոկոս), Tesla-ն և Sandisk-ը (յուրաքանչյուրը՝ +5,5 տոկոս)։ Coinbase Global-ի բաժնետոմսերը թանկացել են 5,3 տոկոսով, Deere & Co.-ինը՝ 3,9, Qualcomm Inc.-ինը և Ulta Beauty-ինը՝ 3,8, CF Industries-ինը՝ 3,4, F5 Inc.-ինը՝ 3,3 տոկոսով։
Նավթասերվիսային SLB ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է 4,8 տոկոսով՝ այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է, որ 4,1 մլրդ դոլարով՝ պարտքը ներառյալ, գնում է գերմանական Kelvion ջերմափոխանակման համակարգերի արտադրողին։ SLB-ն ակտիվորեն զարգացնում է տվյալների մշակման կենտրոնների համար մոդուլային ենթակառուցվածքի ստեղծման բիզնեսը և ակնկալում է, որ Kelvion-ի ձեռքբերումը կամրապնդի իր դիրքերն այս հատվածում։
GameStop-ի կապիտալացումն ավելացել է 2,9տոկոսով։ Տեսախաղերի և սպառողական էլեկտրոնիկայի խանութների ցանցի սեփականատերը ներկայացրել է օգոստոսի 1-ին ավարտված երկրորդ ֆինանսական եռամսյակի արդյունքների գնահատականը։ Ընկերության հասույթը, ենթադրաբար, տարեկան կտրվածքով նվազել է 18-20 տոկոսով, մինչդեռ գործառնական և զուտ շահույթը զգալիորեն աճել է։
Աճել են նաև նավթային ընկերությունների գնանշումները. Chevron Corp.-ինը՝ 2,1 տոկոսով, ExxonMobil-ինը՝ 2,7, ConocoPhillips-ինը՝ 1,6 տոկոսով։
Տեխնոլոգիական հատվածի ներկայացուցիչների թվում՝ Micron Technology-ի շուկայական արժեքն աճել է 2,8 տոկոսով, Nvidia Corp.-ինը՝ 1,5, Advanced Micro Devices-ինը՝ 1,1 տոկոսով։ Amazon.com Inc.-ի բաժնետոմսերը էժանացել են 2,5 տոկոսով, Alphabet Inc.-ինը՝ 2,1, Microsoft Corp.-ինը՝ 1,2, Apple Inc.-ինը՝ 0,9, International Business Machines Corp.-ինը՝ 0,7 տոկոսով։
S&P-ում ամենաուժեղ անկումը գրանցել են Կալիֆոռնիայի էլեկտրաէներգիա մատակարարող Edison International և PG&E Corp. ընկերությունները, որոնք կորցրել են համապատասխանաբար կապիտալացման 23,1 և 20,1 տոկոսը այն հաղորդագրություններից հետո, որ Կալիֆոռնիայի օրենսդիրները ապահովագրական ընկերությունների համար պահպանել են էներգետիկ ընկերություններից պահանջելու իրավունքը՝ փոխհատուցելու այն վնասը, որը հասցվել է անտառային հրդեհների հետևանքով, որոնք առաջացել էին էլեկտրացանցերի անսարքության պատճառով։
Aon ապահովագրական բրոքերի բաժնետոմսերի արժեքը նվազել է 9,5 տոկոսով այն լուրերի ֆոնին, որ այն 17 մլրդ դոլարով՝ պարտքը ներառյալ, գնում է մրցակից USI Insurance-ին։
Howmet Aerospace-ի արժեթղթերը, որն արտադրում է ավիատիեզերական ոլորտի, ինչպես նաև գազատուրբինային կայանքների բաղադրիչներ, էժանացել են 7,5 տոկոսով այն բանից հետո, երբ Իլոն Մասկը հայտարարել է, որ SpaceX-ը ծրագրում է կազմակերպել գազային տուրբինների շեղբերի սեփական արտադրությունը։ SpaceX-ի շուկայական արժեքն աճել է 1,5 տոկոսով։
Զգալի կորուստներ են կրել նաև Take-Two Interactive Software-ը (-6,7 տոկոս), Axon Enterprise-ը (-5,7 տոկոս), Clorox Co.-ն (-4,7 տոկոս), Wynn Resorts-ը (-4,2 տոկոս), Molson Coors Beverage-ը (-4,1 տոկոս) և Uber Technologies-ը (-4 տոկոս)։
Eli Lilly դեղագործական ընկերության գնանշումներն անցել են բացասական գոտի՝ նվազելով 1,5 տոկոսով այն հաղորդագրությունից հետո, որ ընկերությունը մինչև 2,9 մլրդ դոլարով գնում է Merida Biosciences-ը, որը մշակում է դեղամիջոցներ աուտոիմուն և ալերգիկ հիվանդությունների բուժման համար։
Dow Jones Industrial Average-ը նվազել է 0,7 տոկոսով՝ հասնելով 53 185,9 կետի։
Standard & Poor’s 500-ի արժեքը նվազել է 0,33 տոկոսով՝ հասնելով 7 686,14 կետի։
Nasdaq Composite ինդեքսը կորցրել է 0,12 տոկոս և փակվել 26 370,89 կետի մակարդակում։
