ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքի հավանության վարկանիշն իջել է մինչև 33 տոկոս․ սա նրա քաղաքական ողջ կարիերայի ընթացքում ամենացածր ցուցանիշն է։ Այս մասին վկայում են Reuters-ի և Ipsos-ի համատեղ հարցման արդյունքները։

Նշվել է, որ արդեն երրորդ անընդմեջ հարցումն է, որտեղ Թրամփի աշխատանքին հավանություն է տալիս ամերիկացիների ընդամենը մեկ երրորդը։ Նրա ցուցանիշը ցածր է եղել Ջո Բայդենի նվազագույն վարկանիշից՝ 35 տոկոս, որը գրանցվել էր 2024 թվականի հոկտեմբերին։

Reuters-ի տվյալներով՝ ամերիկացիների դժգոհությունը նախ և առաջ կապված է տնտեսական իրավիճակի և Իրանի դեմ պատերազմի հետ։ Մասնավորապես, բենզինի գների աճն ուժեղացրել է քաղաքացիների մտահոգությունը գնաճի վերաբերյալ։

Այս ֆոնին Թրամփն ավելի վաղ Truth Social-ում հրապարակել էր ԱՄՆ նախագահների իր սեփական վարկանիշը։ Ինքն իրեն նա տեղադրել էր առանձին՝ «Մեծագույններ» կատեգորիայում, իսկ ամերիկացի մեծ առաջնորդների ցանկում ներառել էր Աբրահամ Լինքոլնին, Ջորջ Վաշինգտոնին, Ֆրանկլին Ռուզվելտին, Վուդրո Վիլսոնին, Թոմաս Ջեֆերսոնին և Էնդրյու Ջեքսոնին։

Share.