Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հայտարարել է տասնյակ հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված «Ալ-Մինհադ» ռազմաբազային հարված հասցնելու մասին։
Իրանական ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ հարձակումն ուղղված է եղել ԱՄՆ զորքերի անձնակազմի և ուղղաթիռների տեղակայման վայրերին։
Թեհրանում այս գործողությունները որակել են որպես պատասխան՝ Հորմուզի Լարկ կղզում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողների և քաղաքացիական անձանց սպանությանը ԱՄՆ-ի կողմից։
Նշենք, որ «Ալ-Մինհադ» բազան Մերձավոր Արևելքում օգտագործվում է մի քանի պետությունների (ԱՄՆ, Բրիտանիա, Ավստրալիա) զինված ուժերի կողմից՝ որպես լոգիստիկ և տրանսպորտային հանգույց։
