ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գիտակցում է իր պաշտոնի ռիսկերը և իր դեմ մահափորձերից հետո չի ապրում վախի մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։
«Սա վտանգավոր մասնագիտություն է։ Բայց եթե մտածես այդ մասին, լավ չես անի քո գործը։ Եվ ես շատ լավ մարդկանցով եմ շրջապատված», – ասել է Թրամփը՝ բարձր գնահատելով գաղտնի ծառայության, իրավապահների և զինվորականների աշխատանքը։
Թրամփը հավելել է, որ որոշ առումով դա հաճոյախոսություն է, բայց «հաճոյախոսության շատ տարօրինակ դրսևորում»։
