Պուտինը շնորհավորել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ։ Շնորհավորական ուղերձի տեքստը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Իր ուղերձում Պուտինը նշել է Քոչարյանի անձնական ներդրումը Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական ու դաշնակցային կապերի զարգացման գործում։

«Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգու առույգություն և տոկունություն այն փորձությունների առջև, որոնց այժմ բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները», – նշել է ՌԴ նախագահը։

Share.