Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հրամանագրով Օլժաս Բեկտենովին նշանակել է Ղազախստանի վարչապետի պաշտոնում, հայտնել է Ղազախստանի առաջնորդի մամուլի ծառայությունը։
«Պետության ղեկավարի հրամանագրով Օլժաս Աբաևիչ Բեկտենովը նշանակվել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ», – նշվել է հաղորդագրության մեջ։
Բեկտենովը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2024 թվականի փետրվարից, ավելի վաղ գլխավորել է նախագահի վարչակազմը։ Նոր միապալատ խորհրդարանի ընտրվելուց հետո կառավարությունը հրաժարական է տվել։
