Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Մոսկվայում։

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ հանդիպումն անցկացվել է Ռուսաստանի նախագահի մերձքաղաքային նստավայր Նովո-Օգարյովոյում։

Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ համագործակցությունը և անդրադարձել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների։

Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցությանն ինչպես տնտեսության, այնպես էլ տարբեր այլ ոլորտներում։

Մոսկվա այցելած Բելառուսի նախագահն ավելի վաղ հանդիպել էր Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

Share.