Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինն երկկողմ հանդիպում է ունենալու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է РБК-ն։

Ի թիվս այլոց, Ռուսաստանի նախագահը հանդիպելու է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Share.