ԱՄՆ-ը միջնորդների միջոցով առաջարկել է հանել պատժամիջոցները և դադարեցնել Իրանի տնտեսական շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի բացման և տարածաշրջանում պրօքսի ուժերի հարձակումների դադարեցման դիմաց։ Այդ մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա տվյալներով՝ այս տեղեկատվությունը իրանական կողմին է փոխանցել Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը՝ Իրան կատարած այցի ժամանակ։ Նա նաև կոչ է արել Թեհրանին վերսկսել աշխատանքը փոխհասկացվածության հուշագրի շուրջ, ինչպես նաև հաստատել, որ Իսլամաբանը որևէ մեկի կողմը չի բռնում այս հակամարտությունում։
