Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Բուսասանիտարական վերահսկողության պահանջները պետք է բավարարվեն։ Եվ, բնականաբար, մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Սակայն, ցավոք, մենք տեսնում ենք, որ հայկական կողմից որոշակի խնդիրներ կան, և, համապատասխանաբար, նման երկխոսություն ընթանում է», – ասել է նա։
Օվերչուկը հիշեցրել է, որ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը վերջերս անդրադարձել է Հայաստանից ներմուծվող մրգերի և բանջարեղենի հետ կապված այս խնդիրներին ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ։
«Խնդիրը նրանում չէ, որ դրանք վատ որակի են, այլ կան վնասատուներ և հիվանդություններ», – պարզաբանել է փոխվարչապետը։
