Սինգապուրը ներկայացրել է միջոցառումների փաթեթ, որը նպատակ ունի խրախուսել ընտանիքներին ավելի շատ երեխաներ ունենալ՝ ծնողներին առաջարկելով յուրաքանչյուր երեխայի համար ավելի քան 55,000 դոլար։ Քաղաք-պետությունը պայքարում է ծնելիության մակարդակի նվազման դեմ, ինչը այն դարձրել է աշխարհի ամենաարագ ծերացող երկրներից մեկը, հաղորդում է Financial Times-ը։

Վարչապետ Լոուրենս Վոնգը օգոստոսի 23-ին իր ամենամյա ուղերձում հայտարարեց երեխայի նպաստի և ծնողական արձակուրդի համակարգի վերանայման մասին: 

Սինգապուրի բնակչությունը մոտ 6 միլիոն է։ 2025 թվականին այնտեղ գրանցվել է ծնելիության ռեկորդային ցածր մակարդակ:

Share.