Այն ֆոնին, որ ռուսական հացահատիկի երկաթուղային փոխադրումները դեպի Հայաստան դարձել են կայուն, Ռուսաստանը կարող է դադարեցնել ավտոմոբիլային փոխադրումները Կրասնոդարի երկրամասից դեպի Հայաստան Վերին Լարսով։ Այդ մասին ասվում է Վրաստանի Եվրասիական տրանսպորտային միջանցքի ներդրումային կենտրոնի (TRRC) զեկույցում, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

Վրացի փորձագետները կարծում են, որ Ռուսաստանի ռազմավարությունը կայանում է որոշ բեռնահոսքեր երկաթուղի վերաուղղելու մեջ, որի օրինակն է հայկական բեռների՝ հիմնականում հացահատիկայինների, ուղարկումը Ադրբեջանի տարածքով։

«Մոսկվան այդպիսով փորձում է նվազեցնել ռազմավարական նշանակություն ունեցող Վերին Լարս սահմանային կետի ծանրաբեռնվածությունը», — նշել են TRRC-ում։

Share.