Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 25-ին երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Կանխատեսվում է, որ ամպրոպի ժամանակ արևելյան և հարավ-արևելյան քամին կուժեղանա՝ հասնելով 17-20 մ/վ-ի։ Կսկսվի օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում։
«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժեղանա՝ հասնելով 17-20 մ/վ-ի։ Մայրաքաղաքում մոտակա գիշերը կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +36+38։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +25+30,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +25+28,
Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+34,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +24+28,
Լոռիում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +25+29,
Տավուշում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +29+33,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +25+27,
Արագածոտնի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +31+36,
Արարատում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +35+38,
Արմավիրում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +35+38,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +25+28,
Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+37,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +32+36,
Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +27+30։
