Խառը մենամարտերի (MMA) հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը շարունակում է իր հաղթարշավը պրոֆեսիոնալ ռինգում: Լաս Վեգասում կայացած #TNU156 հեղինակավոր մրցաշարում նա անցկացրել է հերթական փայլուն մենամարտը:
Միքայելյանն առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել ամերիկացի Իթան Սոդերսթրոմին:
