Սիրիան հայտնվել է Իսրայելի հետ անվտանգության ստատուս քվոն խախտելու եզրին՝ թույլ տալով թուրքական զորքերին տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում։ Այս մասին X հարթակում հաղորդագրություն է տարածել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Իսրայելը և Սիրիան համաձայնել են անվտանգության հարցերում ստատուս քվոյի շուրջ։ Սիրիան մոտեցել է դրա խախտմանը՝ թույլ տալով թուրքական զորքերին տեղակայվել Հալեպի մոտակայքում գտնվող ավիաբազայում», – նշված է գրասենյակի հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ «Իսրայելը բազմիցս զգուշացրել է Սիրիային, որ նման տեղակայումը կսպառնա Իսրայելի անվտանգությանը»։
«Սիրիան որոշել է անտեսել այս նախազգուշացումները։ Իսրայելը չի հանդուրժի իր անվտանգությանը սպառնացող վտանգները և կողջունի վերադարձը ստատուս քվոյին», – հավելել է Նեթանյահուի գրասենյակը։
