ԱՄՆ էներգետիկայի փոխնախարար Քայլ Հաուսթվեյթը հայտարարել է, որ Վենեսուելայում արդյունահանվող նավթի մոտավորապես կեսն արտահանվում է Միացյալ Նահանգներ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Վերջին երկու ամսվա ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչպես է ավելի քան 500 000 բարել նավթ, այսինքն՝ Վենեսուելայում արդյունահանվող նավթի մոտավորապես կեսը, մտնում ԱՄՆ-ի նավթավերամշակման գործարաններ, որոնք կառուցվել են հատուկ այս նավթը վերամշակելու համար», – ասել է Հաուսթվեյթը Հյուսթոնում կայացած միջոցառման ժամանակ։
Նա հավելել է, որ Վենեսուելան ներկայում արդյունահանում է օրական մոտավորապես 1,25 միլիոն բարել նավթ։
Նրա խոսքով՝ «սա հիանալի էներգետիկ գործընկերություն է», որի արդյունքում երկու կողմն էլ իրական օգուտ է ստանում։
Պաշտոնյան նաև նշել է, որ Վենեսուելայում առաջընթաց է դիտվում։
