Ես երեք օրով կասեցրել եմ Կանադայի դեմ 50%-անոց մաքսատուրքերի գործողությունը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին վաղը առավոտյան, քանի որ Կանադան և ԱՄՆ-ը, փաստաթղթերի ձևակերպման ավարտի պայմանով, կնքել են ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մեծ Keystone XL նավթամուղը, որը վաղուց չեղարկվել էր քնկոտ Ջո Բայդենի կողմից, կարող է հարություն առնել գերեզմանից»,- նշել է նա։

Մաքսատուրքերը պետք է ուժի մեջ մտնեին օգոստոսի 19-ին, հիշեցնում է BBC-ն։ 2021 թվականին նախագահ Ջո Բայդենը հետ է կանչել նավթամուղի կառուցման թույլտվությունը։

Ինչպես նշում է CNN-ը, մաքսատուրքերը պետք է տարածվեին այնպիսի ապրանքների վրա, ինչպիսիք են կաթնամթերքը, ալկոհոլը և կահույքը. դա անցյալ տարի Կանադայից ԱՄՆ ներմուծման ընդհանուր արժեքի մոտ 5%-ն է։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և Թրամփը բանակցություններ են անցկացրել երկուշաբթի և երեքշաբթի օրերին, ընդ որում Քարնին դրանք բնութագրել է որպես «շատ նուրբ և լարված»։ ԱՄՆ նախագահը ծրագրում էր օգտագործել 1930-ականների քիչ հայտնի մի օրենք, որը նախկինում չէր կիրառվել մաքսատուրքեր սահմանելու համար։ Սպասվում էր, որ Սպիտակ տունը կբախվի իրավական խնդիրների, սակայն քանի դեռ դատարանը չի կայացրել իր որոշումը, Թրամփը կկարողանա կիրառել այդ օրենքը։

Share.