Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալը ծավալուն գնահատական է տվել «Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիային, պատերազմի ընթացքին և ուկրաինա-թուրքական հարաբերություններին», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Դիվանագետը շեշտել է, որ, չնայած շարունակվող ճնշումներին և ուկրաինական քաղաքների ամենօրյա գնդակոծություններին, Կիևը պահպանում է իր տարածքները վերադարձնելու հաստատակամ վճռականությունը։ Համեմատելով Ղրիմի ճակատագիրը Ղարաբաղի ազատագրման հետ՝ Ջելյալը վստահություն է հայտնել Ուկրաինայի հաղթանակի և արդարության վերականգնման հարցում՝ միջազգային հանրության և դաշնակիցների աջակցությամբ։
Ելույթի ընթացքում դեսպանը մանրամասն անդրադարձել է Ղրիմում քաղաքական ճնշումների խնդրին՝ հայտարարելով, որ այնտեղ կա ավելի քան 300 քաղբանտարկյալ, որոնցից 169-ը՝ Ղրիմի թաթարներ։ Ջելյալը նշել է, որ օկուպացիոն իշխանությունները շարունակում են բռնի ռուսիֆիկացման և թերակղզուց բնիկ բնակչության դուրսմղման քաղաքականությունը՝ միաժամանակ թաքցնելով գերիների և անհետ կորածների մասին տվյալները։ Խոսելով Կիևի իրավիճակի մասին, որտեղ նա անցկացրել է վերջին ամիսը, դիվանագետը հայտնել է էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշտական հարվածների մասին՝ հավելելով, որ միայն հուլիսին երկրում զոհվել է 437 խաղաղ բնակիչ, իսկ ավելի քան 2,5 հազարը վիրավորվել են։
Դեսպանը խոր շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ռուսական ռազմական նավերի համար Սևծովյան նեղուցները փակելու և պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների օգնության համար, ինչպես նաև անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ իրեն ռուսական գերությունից ազատելու հարցում ցուցաբերած աջակցման համար։ Դիվանագետի գնահատմամբ՝ Մոսկվայի հավակնությունները չեն սահմանափակվում Ուկրաինայի գրավմամբ և պատշաճ հակազդեցության բացակայության դեպքում ուղիղ սպառնալիք են ստեղծում Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար։
Հիշեցնելով, որ Եվրոպան արդեն կես դար է՝ չի ընդունում Անկարային, նախագահը խոսել է նաև եվրոպական ինտեգրման հեռանկարների մասին․ «Մենք շարունակում ենք մտադիր լինել անդամակցել Եվրոպական միությանը։ Եթե ընդունեն՝ հրաշալի, եթե չընդունեն՝ նույնպես հրաշալի։ Մեզ համար առաջնահերթը Եվրոպական միությունը չէ, բայց մենք մշտապես ասում ենք ԵՄ-ին՝ պարտվողը դուք եք լինելու, ոչ թե Թուրքիան»,— նշվում է հրապարակման մեջ։
