ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր հարաբերությունների և Հարավային Կորեայի նկատմամբ Վաշինգտոնի պաշտպանական պարտավորությունների մասին։
Թրամփի խոսքով՝ Կիմ Չեն Ընը միշտ մեծ հարգանքով է վերաբերվել իրեն, և երկու առաջնորդները լավ են հասկանում միմյանց։ «Նա ոչ մեկին չէր սիրում, բայց ես նրա հետ շատ լավ եմ լեզու գտնում», — ասել է ԱՄՆ նախագահը՝ անդրադառնալով Կիմ Չեն Ընին։
Թրամփը միաժամանակ քննադատել է Հարավային Կորեային՝ Իրանի հարցում ԱՄՆ-ին աջակցելու պատրաստակամություն չցուցաբերելու համար։ Նրա խոսքով՝ ինքը զանգահարել է Հարավային Կորեայի նախագահին և առաջարկել աջակցել Իրանի հարցում, սակայն ստացել է մերժում։
«Մենք այնտեղ 39 հազար զինվոր ունենք, որոնք ձեզ պաշտպանում են Կիմ Չեն Ընից, իսկ դուք չե՞ք պատրաստվում մեզ օգնել Իրանի հարցում։ Տարօրինակ է», — ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Հարավային Կորեայի պաշտպանությունն ամերիկյան բյուջեի համար մեծ ծախս է և պնդել է, որ այդ երկրի պաշտպանությունը Վաշինգտոնին տարեկան միլիարդավոր դոլարներ է արժենում։
