Ռուսաստանը ստեղծել է 10 գաղտնի բազա, որոնք ընդունակ են հզոր անօդաչու թռչող սարքեր արձակել ՆԱՏՕ-ի տարածքի խորքերը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Նշվում է, որ այդ բազաների մի մասը, որոնք երկարաժամկետ սպառնալիք են ներկայացնում ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, արդեն իսկ օգտագործվում է Ուկրաինային հարվածելու նպատակով։
Եվրոպական և ամերիկյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները կարծում են, որ Ռուսաստանը դիտարկում է Լեհաստանի տարածքում «զինված հրահրման», կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների վրա հրթիռային կամ ԱԹՍ հարվածների, ինչպես նաև «կեղծ դրոշի տակ» իրականացվող գործողությունների հնարավորությունը, որոնց պատասխանատվությունը կբարդվի Ուկրաինայի վրա։
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ռազմական դաշինքը «պատրաստ է պաշտպանել դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր թիզը» և կշարունակի «բարձրացնել իր պատրաստվածությունը՝ ցանկացած սպառնալիքից, այդ թվում՝ անօդաչու սարքերից զսպելու ու պաշտպանվելու համար»։
